Skip to main content

Երևանը Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման հարցը չի բարձրացրել. ՌԴ ԱԳՆ

Մենք կանոնավոր երկխոսություն ունենք Երևանի հետ բոլոր ոլորտներում, բոլոր այն գերատեսչությունների միջոցով, որոնք նշանակվել են այս թեման քննարկելու համար (ռուսական զորքերի դուրսբերման հարցը՝ խմբ.), և այս հարցը երբեք գործնական իմաստով չի բարձրացվել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հնարավոր է՝ դա քննարկվել է Հայաստանի համայնքների, կամ հանրության, կամ փորձագիտական ​​շրջանակներում, սա այլ հարց է։ Բայց մեր փոխազդեցության մեջ Երևանի հետ այս հարցը չի բարձրացվել», — նշել է նա։

Ըստ նրա՝ Ռուսաստանը շատ լայն շրջանակի փոխազդեցություններ ունի Հայաստանի հետ։

«Մենք, անշուշտ, ունենք խնդրահարույց հարցեր, ինչպես ցանկացած երկրի միջև, բայց ասել, որ մենք նոր ենք սկսում տեսնել բարելավումներ կամ ջերմացումներ, այնքան էլ ճիշտ չէ։ Ես կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ, իհարկե, կան սեփական խնդիրները, սեփական դրամատուրգիան», — հավելեց Զախարովան։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031