Ինձ շատ դուր եկավ Ռուսաստանի նախագահի օրինակելի պատասխանը լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ երեկվա զրույցի ժամանակ, և ես ինձ թույլ կտամ գրագողություն անել. «Ես նույնիսկ չեմ ուզում մտածել այդ մասին, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել դա»։ Այս մասին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ալիևի՝ Իրան-Իսրայել պատերազմի ֆոնին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու հնարավոր ծրագրերի մասին հարցին։
«Մեր ջանքերն ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափմանը, Իրանի հետ կապված ամեն ինչին, Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիվ գործողություններին։
Մենք համապատասխան աշխատանքներ ենք տանում Երևանի և Ադրբեջանի հետ այս տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք ունենք մեխանիզմներ, համապատասխան աշխատանքային խմբեր, և համապատասխան մակարդակի մասնագետներ լուծում են այս բոլոր հարցերը։
Ուստի, ես նույնիսկ չեմ ուզում մտածել կամ քննարկել դա։ Եվ՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը մեզ համար թանկ են որպես երկրներ և ժողովուրդներ, որոնց հետ մենք դարեր շարունակ հարաբերություններ ենք ունեցել, որոնց հետ մենք սերտ կապեր ունենք։
Մեզ համար Իրանը մի երկիր է, որի հետ մենք զարգացնում ենք հարաբերություններ։ Սա մի տարածաշրջան է, որը շատ բան է ապրել, եթե լայն իմաստով նայենք։
Սա առաջնահերթություններից մեկն է՝ այնտեղ կայունություն բերել, տնտեսապես ամրապնդել, ցույց տալ դրա առավելությունները։
Իհարկե, թե քանի ուժ, խաչմերուկ և հանգույց է կապված այնտեղ, ես չպիտի ասեմ», — հավելեց Զախարովան։