Skip to main content

Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Ազգային ժողովն Արտակ Զեյնալյանին ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր։ 

Ազգային ժողովի նիստում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։ 

«Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։  Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 67, դեմ՝ 0»,- ներկայացրեց Բաբայանը։ 

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031