Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան

Իսրայել-Իրանհակամարտությանմեկնարկիցհետո Իրանից Հայաստան է տեղափոխվել Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի։

«Արմենպրես»-ինայս մասին հայտնել են Հայաստանում Չինաստանի դեսպանատնից։

«Հունիսի 18-ի երեկոյի դրությամբ Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից Հայաստան է անցել «Ագարակ» սահմանային անցակետով»,- հայտնեցին դեսպանատնից՝ պատասխանելով այն հարցին, թե Չինաստանի քանի՞ քաղաքացի է Իրանից տարհանվել Հայաստանի տարածքով։

Իրանում Չինաստանի դեսպանատունը հունիսի 17-ին կոչ էր արել Չինաստանի քաղաքացիներին հեռանալ երկրից։ Դիվանագիտական առաքելությունը նշում էր, որ կա վտանգ, որ կփակվեն նաև Իրանի ցամաքային սահմանները։ Ծանուցման մեջ թվարկվել էին Հայաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը՝ որպես Իրանից հեռանալու ուղիներ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031