Եվրամիությունը հրաժարվել է Պեկինի հետ տնտեսության վերաբերյալ հանդիպումից՝ Չինաստանի եւ ԵՄ գագաթաժողովից առաջ. FT

Եվրամիությունը չեղարկել է Չինաստանի հետ տնտեսական բանակցությունները՝ ԵՄ-Չինաստան գագաթաժողովից առաջ բազմաթիվ առեւտրային վեճերի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառով, հաղորդել է Financial Times-ը (FT)՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Չինաստանը կցանկանար այդ (հանդիպման անցկացումը), բայց մենք առաջընթաց չենք տեսնում մեր բոլոր բանակցություններում»,- ասել է ԵՄ անանուն պաշտոնյան։ ԵՄ-ը պատրաստ կլինի բանակցություններ վարել տնտեսական հարցերի շուրջ միայն այն դեպքում, եթե Չինաստան-ԵՄ գագաթաժողովում առաջընթաց գրանցվի տնտեսական տարաձայնությունների հարցում, ավելացրել է պաշտոնյան։

Թերթի մեկ այլ աղբյուր նշել է, որ նման տնտեսական հանդիպումները պարբերաբար չեն անցկացվում եւ միշտ չէ, որ նախորդում են գագաթաժողովին: FT տվյալներով՝ ԵՄ-ի համար ամենակարեւոր չլուծված հարցը մնում է եվրոպական, այդ թվում՝ բժշկական եւ գյուղատնտեսական ապրանքների, հասանելիությունը չինական շուկաներ:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, իր հերթին, հայտնել է, որ «Չինաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության խորացումը օգտակար է երկու կողմերի համար», եւ որ Պեկինը պատրաստ է համագործակցել միության հետ «Չինաստան-ԵՄ հարաբերությունների երկարաժամկետ զարգացման համար»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031