Skip to main content

Չվճարված հարկերը վնաս են հասցնում ոչ միայն հասարակությանը, այլեւ հենց «գողին». ֆիննախարար

Չվճարված հարկերը, նույնիսկ օրական մի քանի հազար դրամի չափով, վնասում են ոչ միայն հասարակությանը, այլեւ «գողին»՝ խաթարելով նրա սեփական առողջության, հաջողության եւ բարեկեցության հեռանկարները։ Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում, ՀՀ 2024թ. պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, առանձնացրել է շինարարության ոլորտը՝ նշելով, որ այնտեղ գործում են խմբեր, որոնք ծառայություններ են մատուցում առանց գրանցման եւ իրավական ձեւակերպումների։ «Նման գործունեությունը քրեական հանցագործություն է, որը պատժվում է մինչեւ անգամ ազատազրկմամբ»,- նշել է Հովհաննիսյանը։

Կառավարության պարտականությունն է, ըստ նախարարի, կրճատել հարկային ստվերը։ Եվ ոչ միայն ապահովել բյուջետային ֆինանսավորումը, այլեւ, առաջին հերթին, պաշտպանել հարկ վճարողների իրավունքները։ «Սա կապահովի արդարության զգացումը հասարակությունում՝ այն դարձնելով ավելի շոշափելի»,- ավելացրել է կառավարության ներկայացուցիչը։

Նա համոզված է. թվայնացման եւ արհեստական բանականության օգտագործման ընդլայնումը թույլ կտա ավելի արդյունավետորեն հայտնաբերել հարկերի վճարումներից խուսափումները։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031