Թրամփը հայտնել է, որ տրամադրված չէ բանակցություններ վարել Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ եւ կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ու Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդել է Reuters գործակալությունը։

«Թրամփը հայտնել է, որ այնքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Թրամփը հայտնել է, որ կարող է Վենսին եւ Ուիթքոֆին ուղարկել Իրանի հետ բանակցելու»,- հաղորդել է գործակալությունը:

Թրամփը նաեւ հայտնել է, որ փնտրում է «ինչ-որ ավելի լավ բան», քան Իրանում հրադադարը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30