Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ճառագայթային աղտոտվածություն. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածություն է հայտնաբերվել:

Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

Նրա խոսքով՝ Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածությունը կարելի է վերահսկել ճառագայթային պաշտպանության միջոցներով։

«ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է փորձագետներ ուղարկել Իրան՝ ապահովելու միջուկային օբյեկտների լիարժեք պաշտպանությունը և դրանց շարունակական օգտագործումը խաղաղ նպատակներով: Միջուկային օբյեկտները երբեք չպետք է հարձակման ենթարկվեն», — հայտարարել է Գրոսսին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930