ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել դաշինքի անդամ երկրների առաջնորդներին՝ այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Եվրասիայի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն», — ուղերձում ընդգծում է Կրեմլի ղեկավարը:
Ռուսաստանի նախագահը նաև վստահություն է հայտնում, որ ԵԱՏՄ անդամ երկրները կշարունակեն ընդլայնել «կառուցողական բազմակողմ համագործակցությունը» ի շահ եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման: