Սիրիան պետք է լրջորեն զբաղվի քրդերի խնդրով. Էրդողան

«Պաշտոնական Դամասկոսը պետք է կենտրոնանա Սիրիայի քրդերից կազմված ջոկատների խնդրի լուծման վրա», — Բուդապեշտից վերադարձի ճանապարհին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Սիրիայի կառավարությունը պետք է սկսի կյանքի կոչել երկրի հյուսիսում բնակվող քրդերի հետ ամիսներ առաջ կնքված համաձայնագրի դրույթները, որոնց համաձայն քրդական ջոկատները պետք է ինտեգրվեն կառավարական բանակին։

«Մենք ուշի-ուշով հետևում ենք այս խնդրին և շատ կարևոր է, որ Դամասկոսի վարչակազմը հանկարծ աչքաթող չանի դրա լուծումը», — նշել է Թուրքիայի նախագահը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031