Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ղեկավարներին, այդ թվում Փաշինյանին Հաղթանակի 80-ամյակի առիթով

Հաղթանակի տարեդարձի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախկին խորհրդային հանրապետությունների, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Մոլդովայի ժողովուրդներին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Իսրայելի, ինչպես նաեւ Վրաստանի եւ Մոլդովայի ժողովուրդներին։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ մեր երկրները սրբորեն հարգում են մեր հայրերի ու պապերի պանծալի սխրագործությունների եւ մեծ զոհաբերությունների հիշատակը, ովքեր ուս ուսի տված քաջաբար կռվել են նացիստական ​​զավթիչների դեմ եւ անձնուրաց աշխատել թիկունքում։

«Մեր սրբազան պարտքն է զգույշ պահպանել հաղթողների սերնդի պատգամը: Հետեւաբար, շատ կարեւոր է անզիջում ճնշել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու, նացիստների եւ նրանց հանցակիցների ոճրագործությունները սպիտակեցնելու կամ մոռացության մատնելու ցանկացած փորձ»,- նշել է ՌԴ ղեկավարը:

Օտարերկրյա պետությունների ղեկավարներին եւ քաղաքացիներին հղած իր շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահը սրտանց շնորհավորանքներ եւ անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ թիկունքի աշխատավորներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, բարեկեցություն եւ երկար կյանք:

Վրաստանի եւ Մոլդովայի ժողովուրդներին հղած իր ուղերձում Վլադիմիր Պուտինը կոչ է արել պահպանել մեզ կտակված բարեկամության եւ փոխօգնության բարի ավանդույթները եւ թույլ չտալ, որ մոռացվի մեր ընդհանուր պատմական ժառանգությունը եւ տարաձայնություններ սերմանվեն բարեկամ ժողովուրդների միջեւ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031