Պակիստանի կողմից հրետակոծության հետևանքով վերահսկողության գծում 7 մարդ է զոհվել

Ջամմու և Քաշմիր Հնդկաստանի միութենական տարածքում՝ վերահսկողության գծի երկայնքով, պակիստանյան հրետակոծության հետևանքով յոթ մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Հնդկաստանի ոստիկանությանը։

Ավելի վաղ հնդկական զինվորականները հայտնել էին Ջամմու և Քաշմիր նահանգում վերահսկողության գծի երկայնքով պակիստանյան ուժերի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով երեք քաղաքացիական անձի մահվան մասին։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 7-ի գիշերը զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը և հարվածել ինը թիրախների Պակիստանում և Ջամմուի և Քաշմիրի միութենական տարածքի Պակիստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Հարվածները թիրախավորել են այն վայրերը, «որտեղից ծրագրվել և ուղղորդվել են Հնդկաստանի դեմ ահաբեկչական հարձակումներ», ասվում է զեկույցում։

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Այս քայլերը հաջորդել են Փահալգամում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչական հարձակմանը, որի ժամանակ զոհվել են 25 հնդիկ և մեկ նեպալցի քաղաքացի»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031