Պակիստանը հերքել է Հնդկաստանում ահաբեկչությանը մասնակցության մասին պնդումները

ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ​​ներկայացուցիչ Ասիմ Իֆթիհար Ահմադն ասել է, որ Իսլամաբադը կտրականապես հերքում է ապրիլի 22-ին Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչությանը երկրի մասնակցության մասին մեղադրանքները։

«Մենք կտրականապես մերժում ենք ապրիլի 22-ի ահաբեկչության մեջ Պակիստանին մեղադրելու Հնդկաստանի փորձերը, որը դատապարտել են ինչպես Պակիստանը, այնպես էլ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները։

«Հնդկաստանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ չհիմնավորված մեղադրանքներ, որոնք նախատեսված են ծառայելու [Հնդկաստանի] քաղաքական շահերին եւ ռազմավարական նպատակներին»,- ասել է նա լրագրողներին Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարվածության վատթարացման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցություններից հետո:

«Պակիստանը առճակատում չի ցանկանում, սակայն մենք լրիվ պատրաստ ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031