Skip to main content

Վաղարշյան փողոցում կրակոցների և վրաերթի փորձի դեպքի առթիվ վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Երևանի Վաղարշյան փողոցում կրակոցների և վրաերթի փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության փորձը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից): Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է 1 անձ կրակում մեկ այլ անձի ոտքին, այնուհետև մոտակայքում կանգնած մեքենայի վարորդը փորձում է կրակող անձին վրաերթի ենթարկել։

«Արմենպրես»-ի տեղեկություններով այս պահին քրեական հետապնդում է հարուցվել մեքենայի վարորդի նկատմամբ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31