Skip to main content

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

Հուլիսի 15-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին՝ Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսին, EU4Sevan+ ծրագրի ղեկավար Նիլս Թևսին, խորհրդատուներ Մարտին Յեգերին, Կարապետ Օհանյանին։

Ինչպես հայտնել են համայնքապետարանից, այցի նպատակն է եղել ներկայացնել և քննարկել Վարդենիս համայնքում բնահեն լուծումների կիրառմամբ կեղտաջրերի ապակենտրոնացված մաքրման համար ընտրված տարածքները, ինչպես նաև շահառու կողմերի հետ համակարգել ծրագրի իրականացման հաջորդ քայլերը։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունեց պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել այցելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն համայնքի կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գործում։

Հանդիպումն անցել է ջերմ, գործընկերային և կառուցողական մթնոլորտում։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31