Հրկիզել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1»-ը

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գիշերը ժամը 04։20-ի սահմաններում, անհայտ անձը կամ աձինք Շենգավիթ վարչական շրջանի, Մկրտիչ Սեդրակյան փողոցում, սեփական տան դիմաց հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Ստեփանյանը և հարևանները երբ նկատել են վառվող ավտոմեքենան, որի կրակը տեսանելի է եղել մոտ 300 մետր հեռավորությունից ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, սակայն մինչ կբարեհաճեին հրշեջ փրկարարները, Գ․ Ստեփանյանն ու հարևաններն են տեղի ուժերով նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն, իսկ հրշեջ փրկարարական ջոկատը, ըստ հարևանների ժամանել է ուշացումով և այս խնդիրը պետք է հուզի ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանին։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Վստահ ենք, որ ավտոմեքենան, որը պատկանում է Գ․ Ստեփանյանի կնոջը միտումնավոր են հրկիզել։ Կոտրել են հետևի ապակին, բենզին են լցրել ու կրակի տվել։ Մինչև հրշեջները կգային Գևորգը իր հարևանների հետ կանխեց կրակի տարածումը ու հենց իրանց շնորհիվ է, որ ավտոմեքենան մոխրի չվերածվեց, բայց դե մի քանի 100 մետր էն կողմ հրշեջ փրկարարական ջոկատ կա, թե խի ուշ եկան, երևի իրենց է հայտնի։ Էնպես չի, որ պիկ ժամ է եղել, կսկսեն արդարանալ, թե խցանում էր։ Ընտանիքի երեխաները ահաբեկվել էին։ Դե ով լինի որ չահաբեկվի, երբ գիշերը քնած ես ինչ որ ոչնչություն կամ ոչնչություններ քո տան դիմաց ավտո են վառում։ Մենք վստահ ենք, որ սա կապված է Գևորգի կողմից Երևանի քաղաքապետարանին միշտ հիմնավոր և տեղին քննադատելու հետ, բայց իրանք պետք է իմանան, որ նման ահաբեկումով Գևորգի նման հայրենասեր ու թասիբով տղերքին չեն կարող լռեցնել»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930