Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4%-ով, իսկ դոլարով արտահայտված աճել է 5.8%-ով։ Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«2024 թվականի արդյունքներով պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է 0.1 տոկոսային կետով։ԱՄՆ դոլարով արտահայտված պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դոլար։ Այս ամբողջ պարտքի ներգրավումը և ծավալները պլանավորված են Հայաստանի բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ, որտեղ բացահայտվում է թե պարտքի ներգրավման ծավալը և թե դրանց աղբյուրները։
Այստեղ հատկանշական է նաև արձանագրել, որ վերջին տարիներին ըստ ներգրավման արժույթի և ըստ ռեզիդենտության ներքին պարտքի ծավալը մասնաբաժինը ընդհանուրի մեջ աճել է և մենք հիմա հասել ենք 50/50 մակարդակին, ինչը բավականին դրական ցուցանիշ է:
Մեր նման երկրներում ներքին պարտքը կազմում է ընդհանուր պարտքի 20-30%-ը, մեզ մոտ էլ էր նույն մակարդակը, բայց վերջին շրջանում իհարկե վերջին տարիներին մենք կարողացել ենք այդ մասնաբաժինը մեծացնել, որն իհարկե որոշակիորեն մեղմացնում է արտարժույթային ռիսկերը»,-ասաց նա: