Չինաստանն աջակցել է Ուկրաինայում հրադադարին Հաղթանակի 80-ամյակի օրերին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը սատարել է Հաղթանակի 80-ամյակի ընթացքում Ուկրաինայում հրադադար հաստատելու Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը ճեպազրույցում։

«Չինաստանն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին եւ հուսով է, որ կողմերը կշարունակեն ճգնաժամը երկխոսության եւ բանակցությունների միջոցով լուծելու ջանքերը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մայիսի 8-ի կեսգիշերից մինչեւ մայիսի 11-ի կեսգիշերը ռազմական գործողությունները դադարեցնելու ռուսական նախաձեռնությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031