Վարչապետի վրա խնձոր նետած քաղաքացին արդարացվել է, դուք խոսում եք խտրականության մասի՞ն. ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական Լիլիթ Մինասյանի համար անհասկանալի է, երբ ընդդիմությունը խոսում է խտրականությունից։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում նա հայտարարեց, թե այն ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծով սպանության հասցնելու մասով «մարդը մինչև հիմա նստած չէ», ընդդիմությունը խոսում է իշխանության ու ընդդիմության տարանջատման մասին։

«Վարչապետի վրա խնձոր նետած քաղաքացին արդարացվել է, դուք խոսում եք խտրականության մասի՞ն»,- ԱԺ-ում ասաց նա։

Լիլիթ Մինասյանը վստահեցրեց, որ Հայաստանում դատարաններն այսօր այնքան անկախ են, որքան անկախ չեն եղել նախկին իշխանությունների օրոք։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031