Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Կիպրոսում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգի եզրափակչում Ավանեսյանը 9:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ: Հայ մարզիկին չեմպիոնական մեդալով պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։
Հայաստանի մեծահասակերի հավաքականը ԵԱ-ում ելույթներն ավարտել է 1 ոսկե և 5 բրոնզե մեդալով: Հայաստանի թիմից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել մարտական սամբոյի ներկայացուցիչներ Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արթուր Մալխասյանը (79 կգ) և մարզական սամբոյի ներկայացուցիչ Դավիթ Հովսեփյանը (58 կգ):
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքային խմբերի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 28-ը:
Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մեծաքանակ կազմով՝
Երիտասարդներ/տղաներ – Ռոբերտ Սիմոնյան (58 կգ), Արշակ Բեկչյան (64 կգ), Մհեր Օհանյան (71 կգ), Սամվել Ղազարյան (79 կգ), Սեյրան Սարուխանյան (88 կգ), Էրիկ Սաղաթելյան (98 կգ), Արսեն Հայրապետյան (+98կգ),
Երիտասարդներ/աղջիկներ – Անահիտ Սարգսյան (59 կգ),
Պատանիներ/տղաներ – Սերյոժա Մելքոնյան (53 կգ, Ալեքս Խաչատրյան (58 կգ), Ջոնիկ Օզմանյան (64 կգ), Գոռ Շատվերյան (71 կգ), Գոռ Աղասարյան (79 կգ), Լևոն Խաչատրյան (88 կգ), Արեն Հարությունյան (98 կգ), Դավիթ Բարսեղյան (+98 կգ),
Պատանիներ/աղջիկներ – Հայկանուշ Ազիզբեկյան (47 կգ), Միլենա Առաքելյան (50 կգ), Մանուշակ Խաչատրյան (54 կգ), Սյուզաննա Մանուկյան (59 կգ),
Դեռահասներ/տղաներ – Արսեն Պապոյան (46 կգ), Արման Պարսիյանց (49 կգ), Արամ Կիրակոսյան (53 կգ), Արայիկ Պետրոսյան (58 կգ), Ալեքս Համբարձումյան (64 կգ), Գոռ Մուրադյան (71 կգ), Գոռ Անտոնյան (79 կգ), Գոռ Թելոյան (98 կգ),
Դեռահասներ/աղջիկներ – Սյուզի Ազիզբեկյան (44 կգ), Արփինե Ազիզբեկյան (54 կգ):
Մեր ընտրանին մրցավայր է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի, մարզիչներ Հայկ Ավետիսյանի, Էռնեստ Միրզոյանի և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ։