Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ:

Փելոսին «X»-ի իր միկրոբլոգում հրապարկված ուղերձում նշել է.

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը»:

Նա հավելել է՝ 2022-ին Հայաստան այցի ընթացքում մեծ պատիվ է ունեցել այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին։

Փելոսին կարևորել է պատմության այս մութ էջի վրա լույս սփռելը շարունակելը։

«2019 թվականին Դեմոկրատական պալատը (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի) պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա ճշմարտության՝ պատմական և վաղուց ուշացած ճանաչում էր ու մարդու իրավունքների նկատմամբ տևական հանձնառություն»,-նշել է Փելոսին:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930