ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք։

ՀՀ վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը ծաղկեպսակ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930