Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը պաշտոնից ազատվել է

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ իր հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է և այն երկարացնելու առաջարկ չի ստացել։ Գրառումը՝ ստորև․

«Ահա եվ եկավ օրն ու ժամը թողնելու Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի /ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ/ տնօրենի պաշտոնը։ Իմ հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացավ, եվ այն երկարացնելու առաջարկ չստացա։ Անկեղծ ասած, երկուսի համար էլ շնորհակալ եմ։ Այս երկար ու ձիգ 6 տարիների ընթացքում ինձ համար նոր աշխարհ եմ բացահայտել։ Մոռացված եվ լքված ոլորտ, անբարեկեցիկ եվ հուսախաբ, ոտնահարված իրավունքներով եվ անպաշտպան, անմարդկային պայմաններում ապրող պացիենտներ, խարան։ Անվերջ խարան։ Այսօր մեր իրականության մեջ հոգեբուժությունից բացի չկա մեկ ուրիշ ոլորտ, որտեղ այսչափ ծայրահեղաբար շեշտված լինեն մարդկային որակներն ու հարաբերությունները՝ եվ՛ ամենալավ, եվ՛ ամենավատ տեսակետից։

Հիմա, 6 տարիների անցած ճանապարհի վերջում կարող եմ պնդել, որ կարողացել եմ իմ ներդրումը ունենալ, արել եմ ամեն ինչ հնարավոր եվ անհնարը, անկեղծությամբ եվ գործին նվիրումով, իմ աշխատանքով հասել եմ ակներեվ լավ արդյունքների։ ԻՀԱՐԿԵ, ՈՉ ՄԻԱՅՆԱԿ։ Իհարկե, թիմով, ՀԱՊԱԿ-ի անձնակազմի հետ միասին, առողջապահության նախարարության հետ, մեր բազմաթիվ գործընկերների հետ, պետական եվ ոչ պետական կառույցների հետ։ Շնորհակալ եմ նրանց բոլորին ով օգնել է։ Կրկնակի շնորհակալ եմ նրանց ով չի օգնել, բայց, նաեվ, չի խանգարել։ Շնորհակալ եմ նրանց ով հավատացել է ինձ, հավատացել է, որ փոփոխությունները հնարավոր են, որ դրանք կարող են անշրջելի լինել։ Ի վերջո, յուրաքանչուր ճանապարհի վերջը նոր հնարավորությունների սկիզբ է։ Դեռ կհանդիպենք․․․»

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930