ՀՀ-ում չի եղել նման բան, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90 տոկոսին, իշխանությունը՝ 10. Կոնջորյան

«Հայաստանում մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան այսօր, սա աքսիոմատիկ ճշմարտություն է»:

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Հայաստանում չի եղել նման բան, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90 տոկոսին, իշխանությունը՝ 10 տոկոսին, Հայաստանում երբեք չի եղել, որ ընդդիմությունը տիրապետի տասնապատիկ ավելի շատ ռեսուրսի, քան իշխանությունը»,- նշել է նա։

Կոնջորյանը հիշել և հիշեցրել է, որ «Երկիր մեդիա»-ն չի հեռարձակել Միքայել սրբազանի հարցազրույցը։

«Ո՞ւր է սրբազանի հարցազրույցը, դուք խոսում եք մամուլի ազատությունից, բայց ձեր սրբազանը, որի հետևից դուք գնում էիք, որը մյուս սրբազանի հետ ձեր քաղաքական հոգեհանգիստն էր կազմակեպում, դուք էլ հոժարաբար մասնակցում էիք դրան, հետո գնում, ձեր հեռուստաընկերությունում հարցազրույց է տալիս, ձեր շեֆին մի երկու թթու բան է ասում, այդ մարդու հարցազրույցը եթեր չեք տալիս»,- նշել է Կոնջորյանը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930