Թրամփը ցավալի է համարում Ֆլորիդայում հրաձգությունը, սակայն չի խստացնի զենքի նկատմամբ վերահսկողությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավալի է համարել Ֆլորիդայի նահանգում տեղի ունեցած հրաձգությունը, սակայն նշել է, որ չի պատրաստվում խստացնել զենքի շրջանառության նկատմամբ վերահողությունը և միշտ կպաշտպանի Սահմանադրության երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է ամերիկացիների՝ հրազեն ունենալու իրավունքը։

Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

«Ես Երկրորդ ուղղման մեծ կողմնակից եմ…. Սրանք սոսկալի բաներ են, բայց կրակում է ոչ թե զենքն, այլ մարդիկ…. Դա շատ ցավալի է, ես քիչ առաջ լսեցի դրա մասին», — ասել է ԱՄՆ նախագահը, որի հարցուպատասխանի տեսանյութը տարածել է The Associated Press գործակալությունը։

Այսպես է Թրամփն արձագանքել Ֆլորիդայի պետական համալսարանում տեղի ունեցած հրաձգությանը, որի հետևանքով 2 մարդ է զոհվել, առնվազն 6-ը՝ վիրավորվել։

«Ինչ վերաբերում է օրենսդրության հարցերին, այս ամենը շարունակվում է արդեն վաղուց։ Ես պարտավոր եմ պաշտպանել Երկրորդ ուղղումը։ Ես նաև առաջադրվել եմ՝ Երկրորդ ուղղումը պաշտպանելով, ի թիվս այլ բաների։ Եվ ես միշտ կպաշտպանեմ Երկրորդ ուղղումը», — ընդգծել է նա։

Ֆլորիդայի Թալահասի քաղաքի համալսարանի տարածքում հրաձգությունը տեղի է ունեցել ապրիլի 17-ին։ Կասկածյալը շերիֆի տեղակալի 20-ամյա որդին է։ Նա հրաձգությունն իրականացրել էր իր իրավապահ մոր զենքերից մեկով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930