Ադրբեջանի արտգործնախարարը Անթալիայում Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը օգտակար է համարում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օգտակար է համարում Անթալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ  Միրզոյանի հետ հանդիպումը։

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բայրամովն այդ մասին ասել է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ 

«Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում ես հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում եմ բավականին օգտակար: Եթե նույնիսկ հանդիպումը հնարավորություն չի տալիս լուծելու հարցեր, եղել է  կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները ավելի մանրամասն քննարկելու հնարավորություն։ Այնպես որ, իմ գնահատականն այն է, որ հանդիպումը օգտակար էր»,-ասել է Բայրամովը: 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930