Վեհափառը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը

Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» հայրենաճանաչության ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով երիտասարդներին՝ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի երիտասարդ հայորդիները հնարավորություն են ստանում հաղորդ դառնալու հայրենի իրականությանը, ծանոթանալու հայ հոգևոր-մշակութային ժառանգությանը և բացահայտելու իրենց ինքնությունը՝ զորացնելով իրենց ազգային ոգին ու գիտակցությունը։

Վերջում Նորին Սրբությունը երիտասարդներին պատգամեց ապրել աղոթական կյանքով, ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետ՝ հորդորելով յուրաքանչյուրին ակտիվորեն ներգրավվել ազգային կյանքի մեջ և օգտակարություն բերել ինչպես իրենց երկրում առկա համայնքներին, այնպես էլ՝ հայրենիքի առաջընթացին:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930