Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

Սլովակիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 13-ին պետք է գոտեմարտեր Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Հայ մարզիկը 97 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում պետք է մրցեր հունգարացի Ալեքս Շոկի հետ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Արթուր Ալեքսանյանի վնասվածքի պատճառով գոտեմարտը չեղարկվել է։

Հաղորդվում է նաև, որ Արթուր Ալեքսանյանը և Արմեն Բաբալարյանը ստացան 2024 թվականի Եվրոպայի լավագույն մարզիկի և մարզիչի պարգևները։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով առավելության է հասել էստոնացի Ռիչարդ Կարելսոնի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոս Կախելաշվիլիին, որը ներկայացրել է Իտալիան: Կիսաեզրափակչում Ալեքսանյանը համառ պայքարում 1։2 հաշվով ցավալի պարտություն է կրել աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովից։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031