Հայաստանի մի քանի բժշկական կենտրոնների տնօրեններ կփոխվեն

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և մի քանի այլ բժշկական կենտրոնների տնօրեններ կփոխվեն։ 

Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կարծում եմ՝ սա նորմալ ընթացք է. տնօրենների փոփոխությունը մեր ընթացիկ գործունեության մի մասն է»,-շեշտեց նա։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ թե՛ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, թե՛ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարությունները և թիմերը մեծ ներդրում են ունեցել նոր մշակույթով, նոր ստանդարտներով, ենթակառուցվածքներով, ծառայություններով բժշկական կենտրոնների ձևավորման գործում, բայց եկել է զարգացման նոր ուղիներով գնալու ժամանակը։

Նա ընդգծեց, որ նախարարությունը քննարկում է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031