Ռուսաստանն աջակցում է Հայաստանի` Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին միանալու գաղափարին. Կոպիրկին

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի` Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին միանալու գաղափարին: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«ՇՀԿ-ի հետ փոխգործակցության ձգտումը միանգամայն բնական է, Երևանում Շանհայյան համագործակցության կազմակերպությանը նվիրված սեմինարի շրջանակներում»,- նշել է նա:

«Այդ փոխգործակցության հիմքում ընկած են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է միջազգային այդ կառույցը։ Այդ սկզբունքները համապատասխանում են բազմաբևեռ աշխարհի իրողություններին, ՇՀԿ-ի հետ աշխատանքը օգուտ կբերի բոլորին»,- ընդգծել է դեսպանը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031