Կյանքից հեռացել է Բեթմենի հայտնի դերակատար Վել Քիլմերը

Լոս Անջելեսում մահացել է ամերիկացի դերասան Վել Քիլմերը: Մահվան պատճառը թոքաբորբն է եղել:

Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով դերասանի դստերը՝ Մերսեդեսին:

Դերասանը 65 տարեկան էր։

Նրա փառքի գագաթնակետը 90-ականներին էր, երբ խաղաց Բեթմենի դերը «Բեթմեն ընդմիշտ» ֆիլմում։ Այս դերի համար Քիլմերը ստացել է իր առաջին խոշոր հոնորարը՝ 7 միլիոն դոլար։ Քիլմերը խաղացել է նաև «Ջերմություն», «Իսկական սիրավեպ» և «Տապանաքար. վայրի Արևմուտքի լեգենդը» և այլ ֆիլմերում:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930