Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով:

Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում:

Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողներն իրենց համար հայրենիք դարձած պետության մեջ՝ Հայաստանի Հանրապետությունում, պահպանեն և զարգացնեն մայրենի լեզուն ու մշակույթը:

Հայաստանի Հանրապետության ազգությամբ ասորի քաղաքացիներին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և երջանկություն:

Շնորհավո՛ր Հաբ-Նիսան և ամենայն բարիք»,-ասված է ուղերձում:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031