Մովսիսյանն է Ռուսաստանում հանդես եկած լավագույն հայ ֆուտբոլիստը. Էդուարդ Սպերցյան

Ռուսաստանցի Պրեմիեր լիգայում հանդես եկած լավագույն հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի», «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն է, ասել է «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Մոսվսիսյանն է լավագույնը, քանի որ խաղացել է «Կրասնոդարում» եւ բարձրակարգ հարձակվող էր։ Նա շատ գոլեր էր խփում հավաքականում եւ ակումբում։

Իհարկե, նա իմ կուռքն էր։ Ես նրան այստեղ գնդակներ էի մատուցում»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է Ռուսաստանի գավաթի խաղարկության մամուլի ծառայությունը։

Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարում» խաղացել է 2011-2012-ին, «Սպարտակում»՝ 2013-2016-ին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031