Skip to main content

Որևէ աթոռ, պաշտոն կամ այլ բան ինձ կյանքում չի փոխի, ես որդուս եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի. Սարիկ Մինասյան

Քվեարկել եմ հանուն զարգացող Գյումրու: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը:

«Գյումրեցին իր քվեն հստակ տալու է մեր երեխաների համար, ապագա 5 տարիներին զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր երեխաների համար հարեմաշխ քաղաք ունենալու համար: Գյումրեցիները շատ գիտակից են, իրենց ընտրությունը այսօր կկատարեն, վաղը բոլորդ կհամոզվեք: Աստված բոլորիս օգնական»,-ասաց նա՝ հավելելով, որ իր շանսերը բարձր է գնահատում:

«Մի քանի ժամ է մնացել, բոլորդ կհամոզվեք: Որևէ աթոռ, պաշտոն կամ այլ բան ինձ կյանքում չի փոխի, ես որդուս եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն, գյումրեցիներն այսօր իրենց քվեարկությամբ ապացուցելու են դա»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031