Մյանմարում զոհերի թիվը գերազանցեց 1600-ը. կան հազարավոր տուժածներ ու անհետ կորածներ

Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1600-ը, տուժել է ավելի քան 3400 մարդ, ևս 139-ը համարվում են անհետ կորած, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով երկրի իշխանությունների տվյալներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել երկրաշարժի հետևանքով 1002 զոհերի և 2376 տուժածների մասին:

«Պետական վարչական խորհրդի տեղեկատվական խմբի տվյալներով՝ 1644 մարդ զոհվել է, 3408-ը՝ տուժել, իսկ 139-ը անհետ կորած են համարվում Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով», — ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնեմ, որ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի տարածքում, ցնցումները զգացվել են հինգ հարեւան երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930