Բրազիլիայի նախագահը նախատեսում է այցելել Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հաստատել է, որ ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան եւ մասնակցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Ես նախատեսում եմ մայիսի 9-ին գալ Ռուսաստան՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի (Հայրենական մեծ պատերազմում- ծան.՝ ՏԱՍՍ-ի) 80-ամյակի տոնակատարությանը»,- ասել է Բրազիլիայի ղեկավարը Վիետնամ կատարած պետական ​​այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Լուլա դա Սիլվան նշել է, որ առաջիկա այցի ընթացքում նախատեսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Բրազիլիայի ղեկավարն ընդգծել է, որ մտադիր է Ուկրաինայում կարգավորման հարցը քննարկել ՌԴ եւ Չինաստան կատարած այցերի ընթացքում։

«Այդ հանդիպումներում ես պատրաստվում եմ քննարկել խաղաղության հարցը (Ուկրաինայում)»,- ընդգծել է նախագահը։

«Մենք (Բրազիլիան եւ Չինաստանը- ծան.՝ՏԱՍՍ-ի) ակնկալում ենք բանակցային գործընթացի մեկնարկը (Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ)»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ հարավամերիկյան հանրապետության ղեկավարի միջազգային հարցերի գծով հատուկ օգնական Սելսու Ամորիմը հայտնել էր, որ Լուլա դա Սիլվան Ռուսաստան կմեկնի մայիսին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930