Մեծ հանրահավաք Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների. ուղիղ

Երեւանի Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանությանը նվիրված մեծ հանրահավաքը մեկնարկեց ՀՀ եւ Արցախի օրհներգերով: Այնուհետեւ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

Անուհետեւ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը Տերունական աղոթքով սկսեց հանրահավաքը:

Հնարահավաքի օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:

Հանրահավաքին հազարավոր արցախցիներ են մասնակցում, որոնք իրենց հետ բերել են նաեւ Արցախի հսկայական դրոշ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031