Թուրքիայի իշխանություններն արտաքսել են BBC-ի թղթակցին

Թուրքիայի իշխանություններն արտաքսել են Ստամբուլի նախկին քաղաքապետի կալանավորման դեմ բողոքի ակցիաները լուսաբանող BBC-ի թղթակցին, հայտնում է լրատվամիջոցը։

Մարկ Լոուենը Թուրքիայում էր մի քանի օր՝ լուսաբանելու ցույցերը, նախօրեին նրան իր հյուրանոցից բերման էր ենթարկել ոստիկանությունը ու ձերբակալել 17 ժամով։ Այսօր առավոտյան լրագրողը ծանուցում է ստացել, որ արտաքսվում է հասարակական կարգի համար սպառնալիք հանդիսանալու պատճառով։

BBC News-ի գլխավոր տնօրենն ասել է, որ Մարկը շատ փորձառու լրագրող է, խորը գիտելիքներ ունի Թուրքիայի վերաբերյալ, և որ շարունակելու են այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների անաչառ լուսաբանումը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031