Փաշինյանն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին մասնակցելու՝ Պուտինի հրավերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ 

Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցի մանրամասները։ 

«Հայաստանի վարչապետը հաստատել է, որ  ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը՝ մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին նախատեսված հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728