Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդի կոչմանը

Հայաստանի ծանրամարտի կանանց  հավաքականի անդամ  Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիկի կոչմանը:

 Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան ամփոփելով 2024 թվականը, ներկայացրել է տարվա լավագույն երիտասարդ մարզիկի կոչման հավակնորդների թեկնածուներին, որոնց թվում է  Ալեքսանդրա Գրիգորյանը:

Վերջինս 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ 19 տարեկանում դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Արդյունքները պարզ կդառնան այս տարվա Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կկայանա ապրիլի 13-21-ը: 

Գրիգորյանը 2024 թվականին դարձել էր նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և ճանաչվել էր 2024 թվականի Հայաստանի լավագույն կին մարզիկ:  

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930