Հնարավորություն կունենանք օգտագործել Նախիջևանի տարածքը, մասնավորապես՝ երկաթգիծը՝ մեր բեռներն ուղարկելու հարավ. Միրզոյան

Մեր արած առաջարկի համաձայն՝ բեռները կարող են Ադրբեջանից հատել Հայաստանի սահմանը հատկապես և առաջին փուլում, օրինակ, Մեղրու երկաթգծով, այսինքն՝ ամենահարավային մասում, և կրկին հատել Հայաստանի սահմանը, դուրս գալ, մտնել Նախիջևան: Մենք էլ հնարավորություն կունենանք օգտագործել Նախիջևանի տարածքը, մասնավորապես՝ երկաթգիծը՝ մեր բեռները նույնկերպ ուղարկելու ուղիղ հարավ: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցերին:

Ըստ պատգամավորի՝ տեղական լրատվամիջոցներից մեկը երկու հարցադրում է ուղարկել՝ ուղղված Սյունիքի պատգամավորներին, և որպեսզի տագնապային տրամադրություններ չգեներացվեն, պատգամավորը հնչեցրեց հարցերը. սյունիքաբնակները խնդրել են պատասխանել՝ ի՞նչ է իրականում կատարվում Մեղրու տարածքով Ադրբեջան-Թուրքիա ճանապարհի բացման առնչությամբ, և ի՞նչ անել ստեղծված իրավիճակում:

Արարատ Միրզոյանը շարունակեց պարզաբանումը. «Երկու երկրները կարող են նույն կերպ օգտագործել միմյանց, օրինակ, երկաթուղային ցանցը նաև միջազգային փոխադրումների համար: Եթե սա իրականություն դառնա, մենք կարող ենք երկաթուղով ապրանք ստանալ Չինաստանից, և դա գա, Հայաստանով անցնի, գնա արևմուտքով, Թուրքիայով, հասնի այնտեղ, որտեղ վերջանում է դա: Լավ, մուլտիմոդալով կարելի է, ասենք, Միջերկրականը հատել նավով և շարունակել… Այսինքն՝ հնարավորությունները երկու երկրների համար հավասար են»:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930