Այն պահին, երբ կունենանք ստորագրված համաձայնագիր, մենք էլ կունենանք վերապահումներ Մինսկի խմբի գործունեության հետ կապված. Արարատ Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը նույնպես հայտնի է. մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, երբ կարող ենք ասել՝ հակամարտությունը մոտեցավ ավարտին, այդ պահին մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մինչ այս պահը, ցավոք, մենք տեսնում ենք որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք շարունակաբար հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեզ համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում: Ուզում եմ հստակ ասել մեր դիրքորոշումը՝ այն պահին, երբ մենք հստակ կունենաք ստորագրված համաձայանգիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված»,- շեշտեց նա:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930