ՀՀ-ում բնակվող արցախցիները, եթե չունեն քաղաքացիություն, կկարողանա՞ն մասնակցել ընտրություններին. մանրամասներ

Ինչպես հայտնի է, մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ:

«Հայկական ժամանակ»-ը հարցում է ուղարկել ՆԳՆ՝ հասկանալու՝ արդյոք ՀՀ-ում բնակվող արցախցիները կարողանալու են մասնակցել ընտրություններին:

ՆԳՆ-ից հայտնել են. եթե ԼՂ-ից բռնի տեղահանվածը ստացել է ՀՀ քաղաքացիություն, ապա նրա հանդեպ տարածվում է ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքի չափորոշիչը, այն է՝ տվյալ համայնքում ունենալ նվազագույնը մեկ տարվա հաշվառում Բնակչության պետական ռեգիստրում, իսկ եթե ունի փախստականի կարգավիճակ, պետք է մեկ տարի հաշվառված լինի տվյալ համայնքում, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցելու: Բոլոր դեպքերում պետք է լրացած լինի անձի 18 տարին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031