Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումը տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի՝ ՌԴ մայրաքաղաք այցի օրը:
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա օտարերկրյա պատվիրակության առաջին այցը չէ, որն ուղեկցվել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի հարվածներով: Այս գիշեր Կիևի ռեժիմը անօդաչու սարքեր է ուղարկել մայրաքաղաք, երբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցին ենք սպասում«,- պարզաբանել է Զախարովան։
Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ «Զելենսկու հովանավորները» ԵԱՀԿ-ին զրկել են իր սկզբնական նպատակից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության ապահովումից։ Զախարովան կարծում է, որ կազմակերպությունը վերածվել է «խոսքի խանութի»։
Հիշեցնենք, որ ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Սա Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով ամենախոշոր հարձակումն է 2022-ի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։
Մոսկվայի մարզում հայտնի է մեկ զոհի և հինգ վիրավորի մասին։