Իմ մահվան մասին լուրերն ակնհայտորեն չափազանցված են. Եվգենի Պետրոսյան

ՌԽՖՍՀ (Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն) ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ պատմել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առողջական վիճակի և առաջիկա ծրագրերի մասին, հայտնում է aif.ru կայքը:

«Իմ մահվան մասին լուրերն ակնհայտորեն չափազանցված են։ Այսօր մեծ համերգով գնում եմ Սերպուխով։ Ներկայացումը կտևի մոտ հինգ ժամ։ Սա փորձնական համերգ է «Պետրոսյան շոու»-ի նոր նկարահանումների համար»,- ասել է հումորիստը։

Արտիստը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 8-ին։ Ավելի ուշ նրա կինը հաստատել է այս տվյալները, սակայն հերքել է տեղեկությունները, որ ամուսինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այսօր Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031