Մեկնարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը

Կառավարությունում այսօր մեկնարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը։

Կոռուպցիոն հանցագործությունները քննող կառույցի ղեկավարի թափուր պաշտոնի համար չորս թեկնածու է պայքարում՝ Կարեն Բատիկյանը, Արտաշես Մայիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը։

Կարեն Բատիկյանը փաստաբան է: Մինչ այդ երկար տարիներ աշխատել է քննիչ ու դատախազ:

Արթուր Նահապետյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։ Նա այս պաշտոնին նշանակվել է ընդամենը մեկ ամիս առաջ: Մինչ այդ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր է եղել:

Արտաշես Մայիլյանը քննիչ է Հակակոռուպցիոն կոմիտեում, նա քննել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործը:

Պետրոս Մարտիրոսյանը, վարչապետի աշխատակազմից է, ղեկավարում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակը: Մինչ այդ դատախազ է աշխատել:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանը SMS-ով հորդորեց կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31