Երևանի 33-ամյա բնակչուհու կրծկալի միջից թմրանյութ է հայտնաբերվել

Մարտի 6-ին Բաղրամյան պողոտայից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա Արմենուհի Հ.-ն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենայով։ Տեղում կասկածյալը ենթարկվել է անձնական խուզարկության և կրծքկալի միջից հայտնաբերվել է փաթեթ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման զանգված, որը նման է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի։

Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31