Թուրքիան իր ծավալապաշտական, անհագուրդ և չհիմնավորված հավակնություններով լուրջ անվտանգության սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար․ Աբրահամյան

Թուրքիան իր ծավալապաշտական, անհագուրդ և չհիմնավորված հավակնություններով լուրջ անվտանգության սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սիրիայում իշխող խմբավորման գործողությունները երկրի տարբեր էթնիկ խմբերի նկատմամբ թուրքական ձեռագիր է, որը սպառնում է ոչ միայն Սիրիայի ժողովրդին, այլ տարածաշրջանին առավել ընդգրկուն համատեքստում:

Թուրքական հետքն ու թուրքական քաղաքականության դրսևորումները ընդգծվեցին դեռ նախորդ տարի Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալման և նոր իշխանության ձևավորման ժամանակ, այսօր արդեն ուրվագծվում են նույն թուրքական ավանդական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու և ցեղասպան գործողությունների տեսքով:

Երբ խոսում էինք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին, երբ ասում էինք, որ դա անվտանգության խոշոր բաղադրիչ ունի, երբ խոսում էինք Թուրքիայի հետ հարաբերությունների նրբերանգների և բարդությունների մասին, ՀՀ իշխող ուժը դա փորձում է արդարացնել փողով, կենցաղով և պրիմիտիվ դատողություններով:

Թուրքիան իր ծավալապաշտական, անհագուրդ և չհիմնավորված հավակնություններով լուրջ անվտանգության սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար»,-գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31