Ալբանիան մեկ տարով փակում է TikTok-ը

Ալբանիան մեկ տարով փակում է TikTok-ը՝ երեխաների շրջանում բռնության հետ կապված մտահոգությունների պատճառով։

Կրթության նախարար Օգերտա Մանաստիրլիուն հայտարարել է, որ կապի մեջ են TikTok-ի հետ՝ հավելվածում ֆիլտրեր տեղադրելու հարցով, որպեսզի ծնողների կողմից վերահսկողություն լինի և ալբաներենը ներառվի։

Նախարարը նշել է, որ իշխանությունները հանդիպումներ են ունեցել մոտ 65 հազար ծնողների հետ, խորհուրդ են տվել և կողմ են եղել՝ փակելու կամ սահմանափակելու TikTok-ը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930