Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում ցուցմունք է տվել

Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանն այսօր իր ու Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների դեմ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում ցուցմունք է տվել Բաքվի դատարանում։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները նա հաստատել է, որ Հայաստանի զինված ուժերում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոն, ունի գեներալ-մայորի կոչում, կռվել է Ադրբեջանի զինուժի դեմ։

Մանուկյանն, իբր, հայտարարել է, որ հրազենը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել Հայաստանի ոստիկանությունում։

Վերջինիս խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենան խոցվել է «Բայրաքթար»-ով, ինչի հետևանքով իր վարորդը վիրավորվել է, ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մետր այն կողմ է գտնվել։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031